1in.am-ը գրում է.

Մեքսիկայում ոստիկանությունը ձերբակալել է «Սինալոա» թմրակարտելի ենթադրալ անդամներից մեկին՝ Մարիո Նունյեսին: Նրան կասկածում են ավելի քան 350 մարդու մահվան հետ կապ ունենալու մեջ՝ հաղորդում է Sky News-ը:

Ըստ հետաքննության տվյալների՝ նախկին ոստիկան Նունյեսը եղել է թմրակարտելի ղեկավար Խոակին Գուսմանի օգնականը: Նա գործել է Չիուաուա և Դուրանգո նահանգներում: Մեքսիկական իշխանությունները նրան մեղադրում են մրցակից թմրակարտելների հետ մարտերին մասնակցելու մեջ, որի հետևանքով նա մասնակից է եղել ավելի քան 350 մարդու սպանությանը: Վերջիններիս մարմինները հայտնաբերվել են 2011թ.-ին՝ 23 գերեզմաններում: 

Նունյեսին նաև մեղադրում են թմրանյութերի մաքսանենգության, մարդկանց առևանգման և փողերի լվացման մեջ՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Եթե նրա մեղքը ապացուցվի, ապա կդատապարտվի 40 տարվա ազատազրկման: 

Նունյեսը հետախուզվում էր նաև ԱՄՆ-ում, սակայն հայտնի չէ՝ նրան արտահանձնելու հայց կներկայացվի՞, թե՞ ոչ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել