Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմի հետ գոյություն ունի ժամանակով ապացուցված «նորմալ» հարաբերվելու միայն մեկ ձևաչափ։
Դա հավաքական թուրքերի յուրաքանչյուր սադրանքին կամ հանցագործությանը կոշտ պատասխանների քաղաքականություն է, որը ըստ էության իր էֆեկտիվությունը ցույց է տվել տասնամյակներ ի վեր։
Միայն խնդրում եմ այս իրողությունը ընկալել, ոչ թե «պսևդո-ռադիկալ» կամ պաթոսային տիրույթում, այլ պարզապես փորձել սթափ վերլուծել իրականությունը։
Եկեք միասին պարզապես ֆիքսենք․ թուրք-ադրբեջանական ոհմակը շարունակում է իր սադրանքները և հայերի սպանությունները` քանզի հետապնդում է միայն մեկ նպատակ․ Սերմանելով վախ, սարսափ և խուճապ՝ ստիպել հայկական հասարակությանը համաձայնվել իրենց բոլոր պայմաններին, այսինքն ճնշում գործադրելով հասնել այն կետին, երբ մենք սարսափահար վիճակում լիարժեք կհանձնվենք և կհամաձայնվենք Արցախի ապամոնտաժմանը և Հայաստանի մասնատմանը` կարճ ասած հնազանդ կգնանք դեպի ազգային ինքնասպանություն ( իմիջայլոց` այս այսպես կոչված «խաղաղություն դարաշրջան» ի հիմքում ընկած է նույն սկզբունքը)։
Թուրք-ադրբեջանական տանդեմը շատ արդյունավետ օգտագործում է հայկական հասարակության մեջ սերմանած լկտի թեզը․ Ինչ ուզում է լինի, միայն թե պատերազմ չլինի։
Հիմա տեսեք ինչ է ստացվում, ադրբեջանցիները սպանում եմ մեզ, ահաբեկում են, վռնդում են մեզ մեր Հայրենիքից իսկ հայկական կողմը`աչքերը «չռած» շարունակում է անհեթեթ, հակահայկական և թրքահաճո «խաղաղություն դարաշրջան»ի մասին բարբաջել։
Այս անատամ և թրքահաճո քաղաքականությունն արդեն իսկ բերել է մի իրավիճակի, երբ ադրբեջանական օկուպացիոն ուժերի գրոհայինները առանց ավելորդ վախերի ՍՊԱՆՈՒՄ ԵՆ մեզ։
Ժամանակը ցույց է տվել, որ հայկական կողմի միայն կոշտ և համարժեք պատասխանը կարող է հանդիսանալ զսպաշապիկ հակահայկական ուժերի համար։
Այսինքն, եթե մենք հնազանդվում ենք և շարունակում ենք հանուն «խաղաղության» ներել թուրք-ադրբեջանական ոհմակին մեր եղբայրների մահը և շարունակում ենք մեր Հայրենիքը մաս-մաս «նվիրել» թշնամուն, ապա մենք ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ կունենանք նորանոր մահեր և Հայրենիքի շարունակական մասնատում:
...
Ախր մենք այս ամենով անցել ենք հազարամյակների ընթացքում, ես չեմ հասկանում ...մենք բոլորս իրականում լրիվ կորցրել ենք պատմական հիշողությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/pfbid02VwMGbjxGEJw58YnHe1QFWv3tcd7VMVjF4mX53EhLe8wwMpfAdTMsCkYhwQzYV7NVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել