Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, պատգամավորները միջնորդությամբ առաջարկում են վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել