Այստեղ ներկայացված են լավագույն մեքենաները, որոնք ձեզ հարուստի տեսք կտան: Մեզնից շատերն են սիրում պարծենալ իրենց կարողությամբ և ձևացնել, թե շատ փող ունեն: Այս մեքենաները վաճառվում են նաև ապառիկ, ուստի պարտադիր չէ միլիոնատեր լինել դրանք ձեռք բերելու համար: Սակայն երբ ձեռք բերեք այս մեքենաներից որևէ մեկը և նստեք դրա ղեկին, դուք ձեզ իսկական կինոաստղ կզգաք: Այս ցուցակում ներկայացված մոդելներից և ոչ մեկի արժեքը չի գերազանցում 30,000 դոլարը: Այս մեքենաները սրընթաց են և հարմարավետ:
1. 2007-ից ի վեր «Մերսեդես Բենզ S550»

2007 թվականին «Մերսեդեսին» մեծ հաջողություններ բերեց S55 մոդելի մեքենայի թողարկումը: Այս արագընթաց մեքենայում դուք ձեզ սաուդյան արքայազն կզգաք: Նստատեղերն ունեն դյուրաթեք հենակներ, որոնք դուք կարող եք ձեռքի մի շարժումով հետ թեքել: Այս մեքենայի S կլասը կարող է 5.4 վայրկյանում սլանալ 0-60 մղոն/ժամ արագությամբ: Այս մեքենան աչքի է ընկնում ինչպես շլացուցիչ արտաքին տեսքով, այնպես էլ հարմարավետությամբ և ֆունկցիոնալ հնարավորություններով:
2. 2006-ից ի վեր սպորտային «Ռեյնջ Ռովեր»

«Ռեյնջ Ռովերները» ամենազիլ մեքենաներից են: Դրանք միանգամից գրավում են աղջիկների ուշադրությունը, և նրանք հավանում են դրանք: 390 ձիաուժ հզորություն ունեցող այս մեքենայում դուք կարող եք վայելել շրջակա տեսարանները և այնպիսի հաճույք ստանալ, որը հազիվ թե զգայիք որևէ սեդանում (ավտոմեքենայի տարածված տեսակ, որն ունի եռածավալ թափք` 4 կողային դռներով, սրահից առանձնացված և սեփական «տանիք» ունեցող բեռնախցիկով):
3. 2005-ից ի վեր BMW 7-սերիա

2001 թ.-ին թողարկվեց նորաոճ BMW 7-սերիայի ավտոմեքենան: Այդ ժամանակ ցանկացած մեկը, ով նստում էր այս մեքենայի ղեկին, շատերի նախանձն էր առաջացնում: Ներկայումս BMW E65 մոդելը լավագույն տարբերակն է զառիթափ ու ոլորապտույտ ճանապարհներ անցնելու համար, սակայն մի փորձեք ճանապարհին որևէ մեկի հետ մրցման մեջ մտնել և առաջ անցնել նրանից: Այս մեքենան թերևս այնքան էլ հարմար չլինի նմանատիպ մրցման համար, քանզի այն ունի ընդամենը 330 ձիաուժ:
4. 2007-ից ի վեր «Աուդի A8»

«Աուդի A8»-ը հրաշալի մոդել է, որը հատկապես դուր կգա եվրոպական արտադրանքի սիրահարներին: Երբ այն առաջին անգամ ներկայացվեց սպառողների դատին, բոլորն ակնապիշ դիտում էին այս հրաշալի մոդելը: Այն թողարկվել է 2002 թ.-ին, սակայն 2007 թ.-ին այն նոր մոդելավորում ստացավ, ինչի արդյունքում ավելի «ագրեսիվ» տեսք ստացավ: Այս մեքենան օժտված է 350 ձիաուժ հզորությամբ:
5. 2004-ից ի վեր «Մասերատի Քուատրոպորտե»

«Մասերատի Քուատրոպորտեն» թանկարժեք, բայց և շքեղ ու որակյալ մեքենա է: Այն ունի 400 ձիաուժ հզորություն: Այս մեքենայով դուք կարող եք սլանալ ժամում 167 մղոն արագությամբ: Այս մեեքենան պետք է լավ պահպանել, քանզի եթե մեքենայի ինչ-որ մաս փչանում է, այն վերանորոգելը մի իսկական գլխացավանք է դառնում:
6. 1970-ից ի վեր «Ռոլզ-Ռոյս Սիլվեր Շեդոու» (արծաթյա ստվեր)
Եթե դեռ չունեք ձեր սեփական մեքենան և պատրաստվում եք նորը գնել, ապա սա հենց այն է, ինչ ձեզ պետք է: «Ռոլզ-Ռոյս Սիլվեր Շեդոուն» բավականին էժան է, սակայն դրանում դուք ձեզ հաստատ հարուստ կզգաք: Այս մեքենան ունի 172 ձիաուժ հզորություն, բավականին հարմար թափք: Դուք կարող եք ձեր ընկերների հետ «Ռոլզ-Ռոյսով» ուղևորվել կիրակնօրյա բացօթյա հանգստի, և ճանապարհին մարդիկ չեն կարողանա աչք կտրել ձեր ոճային ավտոմեքենայից:



