Emedia.am-ը գրում է.
Չեմպիոնների Լիգայում հայտնություն դարձավ ավստրիական «Աուստրիա»-ի մասնակցությունը հիմնական փուլում։ Մինչ այս ավստրիական ակումբը մշտապես դուրս էր մնում որակավորման փուլերից։
Խմբայի փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-18-ին, իսկ եզրափակիչն արդեն կընդունի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը գալիք տարվա մայիսի 24-ին։
Այժմ առանձին առանձին ծանոթանանք մասնակից թիմերի մասին որոշ տեղեկությունների ու նրանց վերջին արդունքներին։ Առաջին հոդվածով ներկայացնում են առաջին 4 խմբերի 16 թիմերին։
A Խումբ.
«Մանչեսթեր Յունայթեդ»։ ՉԼ-ի խաղարկության եռակի գավաթակիրը փորձելու է կրկնել իր վերջին՝ 2007/08 մրցաշրջանի հաջողությունը։ Նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ Պրեմիեր Լիգայում մանկերն անցկացրել են երկու հանդիպում՝ սեփական հարկի տակ խաղալով ոչ-ոքի «Չելսիի» հետ 0:0 ու 4:1 հաշվով պարտության մատնելով «Սուոնսի»-ին։ Վան Պերսին չի կորցրել իր գոլային հոտառությունն, իսկ «Կարմիր սատանաների» կազմում ամենաշատ խաղերն անցկացրած Գիգզը շարունակում է պահպանել մարզավիճակը։ Թերևս A Խմբի առաջին հորիզոնականի հիմնական հավակնորդն է։
«Շախտյոր» Դոնեցկ։ Ուկրաինայի չեմպիոնն ու նախորդ տարվա ԶԼ-ի քառորդ եզրափակչի մասնակիցն այս տարի ևս հավակնում է շարունակելու պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշում 13-րդն է։ Չնայած կազմում որոշակի կորուստների, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, փորձում է պահպանել ակումբի խաղաոճն ու մարտունակությունը։ Այդուհանդերձ, «հանքափորների» խաղում արդեն իսկ զգացվում է որոշ կաշկանդվածություն, որով էլ ամենայն հավանականությամբ պայմանավորված է Ուկրաինայի վերջում տուրում կրած սենսացիոն պարտությունը «Դնեպր»-ից 3:1 հաշվով։
«Բայեր»։ ՉԼ-ում բարձրագույն նվաճումը 2002 –ին եզրափակչում մասնակցությունն է ու չնայած այն տարիների «Բայեր»-ին դժվար է համեմատել ներկայիս թիմի հետ, այդուհանդերձ լիվերկուզենցիները չեն պատրաստվում տեղ չգտնել խմբի առաջին երկու հորիզոնականներում։ Ընթացիկ մրցաշրջանը Բունդեսլիգայում սկսել է բացարձակ հաղթական ցուցանիշներով՝ հաղթելով 3 տուրերից երեքում էլ։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշում «Բայերը» զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը։
«Ռեալ Սոսիեդադ»։ ՉԼ-ն այս տարի մասնակցել են փլեյ օֆֆ փուլից, որտեղ 2:0 հաշվով՝ թե տանը, թե դրսում հաղթել է ֆրանսիական «Լիոն»-ին։ Պրեմիրերան մեկնարկել է մեկ ոչ-ոքիով ու մեկ հաղթանակով՝ համապատասխանաբար խաղալով ընդդեմ «Էլչեի» ու «Ռեալ Սոսիեդադ»։ Վերջին շրջանում Չեմպիոնների Լիգայում մասնակցել է մեկ անգամ՝ 2003/04 մրցաշրջանում, որտեղ հասել է մինչև 1/8 եզրափակիչ։
B Խումբ.
«Ռեալ Մադրիդ»։ ՉԼ-ի 9-անակի գավաթակիրը փորձելու կրկնել վերջին հաջողութունը, որը գրանցել է 2001/02 թվականին։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշում 4-րդ եվրոպական ակումբն է։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո, Կարլո Անչելոտտիի գլխավորությամբ մադրիդցները մեկնարկած Իսպանիայի առաջնությունում նվազագույն առավելությամբ 1:0 ու 2:1 հաշիվներով հաղթել են «Բետիս»-ին ու «Գրենադա»-ին։ B խմբում առաջին հորիզոնականի հիմնական հավակնորդն է։
«Յուվենթուս»։ ՉԼ-ի կրկնակի գավաթակիրը (1984/85 1995/96), այս տարվա Իտալիայի առաջնությունը մեկնարկել է «Սամպդորիայի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակով։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային ցուցակում գտնվում է 20-րդ հորիզոնականում։ Վերջին տարիների ընթացքում անկում գրանցող իտալական ֆուտբոլի հիմնական հույսերից մեկն է Չեմպիոնների Լիգայում։ B խմբի առաջին հորիզոնականի համար պայքարող «Ռեալ Մադրիդ»-ի հիմնական մրցակիցը։
«Գալաթասարայ»։ Թուրքական միակ ակումբը մնացած Չեմպիոնների Լիգայում։ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ եվրոպական ակումբային մրցաշարերում դուրս մնացին «Բեշիկթաշն» ու «Ֆեներբախչեն»՝ պայմանավորված խաղերի մասնակցության համար։ Մեկնարկած Թուրքիայի առաջնությունում տարել է մեկ հաղթանակ ու մեկ խաղ ավարտել ոչ-ոքի։ Նախորդ մրցաշրջանում ՉԼ-ի խաղարկությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նրա ճանապարհին կանգնեց նույն այս խմբում տեղ գտած «Ռեալ Մադրիդ»-ը։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային ցուցակում 41-րդն է։
«Կոպենհագեն»։ Դանիայի Սուպերլիգան բավականին անհաջող է մեկնարկել։ Անցկացրած 6 խաղերում վաստակել է միայն 3 միավոր, բոլորն էլ շնորհիվ խաղացած ոչ-ոքիների։ Կրել է երեք պարտություն։ B խմբի վերջին հորիզոնականի հիմնական հավակնորդը։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 45-րդն է։ 2010/11 թվականին դուրս է եկել խմբային փուլից, սակայն պարտվել 1/8 եզրափակիչում։
C Խումբ.
«Բենֆիկա»։ Երևի թե ամենախառը երկու խմբերից մեկը, որի մասնակիցներից գրեթե բոլորն ունեն հավասար հնարավորություններ։ ՉԼ-ի երկակի գավաթակիր «Բենֆիկա»-ն, այս տարվա Պորտուգալիայի առաջնությունը սկսել է մեկ պարտության ու մեկ հաղթանակով։ Առաջին տուրում հյուընկալվելիս պարտվել է «Մարիտիմու»-ին, իսկ երկրորդում՝ 2:1 հաշվով հաղթել «Ժիլ Վիսենտե»-ին։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 9-րդն է։ Նախորդ տարվա ՉԼ խաղարկությունում դուրս մնաց խմբային փուլից։
«ՊՍԺ»։ «Բենֆիկա»-ի հետ միասին C խմբի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը։ Երկարատև ճգմաժամից հետո, վերջին տարիներին կրկին վերադարձել է ֆրանսիական ֆուտբոլի առաջատարների շարք։ Մեկնարկած Ֆրանսիայի առաջնությունում երեք տուրերից հետո հավաքել է 5 միավոր, տանելով մեկ հաղթանակ ու խաղալով երկու ոչ-ոքի։ Նախորդ ՃԼ խաղարկությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նրա ճանապարհը փակել է կատալոնական «Բարսելոնա»-ն։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։
«Օլիմպիակոս»։ Հունաստանի առաջնությունը կարմրասպիտակները մեկնարկել են երկու հաղթանակներով ընդդեմ «Կալլոնիի» ու «Ատրոմիտես»-ի։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 38-րդն է։ ՉԼ-ի նախորդ խաղարկությունում չի կարողացել դուրս գալ խմբային մրցաշարից։
«Անդերլեխտ»։ C Խմբում, ինչպես և մյուս երեքը, կարող է հավակնել առաջին երկու հորիզոնականներին։ Բելգիայի մեկնարկած առաջնութունում 5 տուրերից հետո հավաքել է 12 միավոր ու ընթանում է 2-րդ հորիզոնականով՝ 3 միավորով զիջելով «Ստանդարտին»։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 51-րդն է։ ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում դուրս է մնացել խմբային փուլից։
D Խումբ.
«Բավարիա»։ ՉԼ-ի գործող ու ընդհանրապես ՉԼ-ի հնգակի գավաթակիրըն այս խմբի հիմնական ու միակ հավակնորդն է առաջին հորիզոնականի համար պայքարում։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում 2-րդն է։ Բավարացիները նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ մեկնարկած Բունդեսլիգայի շրջանակներում առաջին երեք տուրերում տարել են երեք հաղթանակ։
«ԲԿՄԱ»։ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող միակ ակումբը ՉԼ-ում։ «Բանակայիններ»-ն այս խմբում, ինչպես և D խմբի մյուս մասնակիցներն ամենայն հավանականությամբ պայքարելու են միայն երկրորդ հորիզոնականով հաջորդ փուլ անցնալու հնարավորության համար։ Ռուսաստանի գործող չեմպիոնները նոր մեկնարկած առաջնությունում կրկին սկսել են գլխավոր մրցաշարային աղյուսակը 6 խաղերից հետո հավաքելով 14 միավոր։
«Մանչեսթեր Սիթի»։ «ԲԿՄԱ»-ի հետ հավակնում է պայքարելու երկրորդ հորիզոնականի համար։ ՉԼ-ի նախորդ խաղարկությունում դուրս է մնացել խմբային փուլի խաղարկությունից։ Ընդհանրապես ՉԼ-ի խաղարկություններում մասնակցել է միայն երկու անգամ (չհաշված Չեմպիոնների գավաթը) ու երկու անգամ էլ դուրս մնացել խմբային փուլից։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։ Պրեմիեր Լիգայի մեկնարկած առաջնությունում տարել է մեկ հաղթանակ 4:0 հաշվով ընդդեմ «Նյուքասլ»-ի ու տարել մեկ պարտությունում «Քարդիֆ»-ի հետ խաղում։
«Վիկտորիա» Պլզեն։ Չեխական ակումբը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ փլեյ օֆֆում կարողացավ պայքարից հանել «Մարիբոր»-ին։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում գտնվում է 74-րդ հորիզոնականում։ Մեկնարկած Չեխիայի առաջնությունում
6 տուրերից հետո 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ D խմբի ամենաթույլ թիմն է, չնայած պատաստ մատուցելու անակնկալներ։ 2011/12 թվականների ՉԼ-ի խմբային փուլում դուրս չի կարողացել գալ իր խմբից։