Վաղոյի ու նրա թիկունքին կանգնած Նիկոլի նպատակները պարզ են. ցանկանում են ինչ-որ կերպ կանխել ՌԴ-ում հայկական համայնքի շրջանում սեփական վարկանիշի անկումը՝ կարծելով, թե եթե ՌԴ-ում ընդդիմադիր ԶԼՄ-ների ճանապահը փակեն, իրենց այնտեղ սիրելու են:
Այստեղ, սակայն, մի խորքային հարց էլ կա՝ ռուսական լսարանի հայկական սեգմենտը սեփականել փորձող իշխանական ԶԼՄ-ների կողմից մատուցվող բովանդակության: Բանն այն է, որ Հայաստանում հակառուսական տրմադրությունների հիմնական գեներացնողները հենց Նիկոլի գովքն անող, այլ ոչ թե օբյեկտիվ իրականությունը ներկայացնող ու այդ պատճառով Նիկոլի «աչքի փուշը» դարձած լրատվամիջոցներն են: Հիմա ստացվում է, որ Վաղոյի ձեռնարկի հետևանքով ՌԴ-ում իրենց տեղեկատվությունն ու քարոզչությունն են տարածելու հենց այդ՝ հաճախ արևմտյան փողերով սնվող ու ՌԴ-ի դեմ աշխատող ԶԼՄ-ները, ինչի հետևանքով ՌԴ ներսում կարող են սրվել հակառուսական տրմադրությունները, տեղի հայերը ՌԴ-ին իսկապես սկսեն համարել դավաճան և այլն: Այսինքն՝ Վաղոն, ըստ էության, հակաուսական բնույթի առաջակ կամ պահանջ է ներկայացրել ռուսաստանյան իշխանություններին, ինչը հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ նույն ՌԴ իշխանությունների համար:
Միակ կողմը, որ ուրախանալու է, եթե վաղոյի ձեռնարկը կյանքի կոչվի, թուրք-ադբեջանական տանդեմն է լինելու, որի ազդեցությունը ռուսական մեդիա-փորձագիտական դաշտի վրա առանց այն էլ հսկայական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



