Իրադարձությունները մեր տարածաշրջանում շատ արագ զարգանում են։
Բավական է նույնիսկ թվարկել միայն վերջին օրերի հանդիպումները հայտարարությանները, որ պարզ դարնա` մենք մտնում են նոր ցնցումների փուլ։
Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է ,որ Հայաստանը ընդունել է իր բոլոր նախապայմանները (!!!) և ըստ ռազմական հանցագործ Իլհամ Ալիեւի` մոտակա ամիսների ընթացքում Հայասատանի հետ հնարհավոր է ստորագրվի <<խաղաղություն պայմանագիր>>, որը ըստ էության հանդիսանալու է մեզ համար նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ։
Ճիշտ է` հայկական ԱԳՆ ն իր հերթին ԱՆՍՊԱՍԵԼԻ հայտարարում է, որ Ադրբեջանը միտված չէ իրական խաղաղություն հաստատել և շարունակում է իր հակահայկական քայլերը։
ԵՒ այստեղ հարց է առաջանում, այդ ինչ պատահեց ,որ հայկական կողմը իր համար <<вдруг>> հայտնաբերեց ,որ <<խաղաղության դարաշրջան>>-ի կոնցեպտը փաստացի պայթել է և (արի ու տես) թուրք-ադրբեջանական ոհմակը չի ցանկանում խաղաղություն։
Ես չեմ հեգնում, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար <<բացահայտեց>> թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը։
Այ սա շատ կարեւոր է հասկանալ։
Ոչինչ...շուտով կհասկանաք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել