Հայաստանը վերածվում է մարտադաշտի

Պարզվում է՝ այս օրերին Դիլիջանում ամերիկյան NDI-ը կոնկրետ ՔՊ-ականներին սովորեցնում է պառլամենտարիզմի սկզբունքների նրբությունները, ինչի քողի տակ, սակայն, ասում են, որ իրականում իշխանություններին հուշելու են, թե ինչպես պետք է արտաքին քաղաքական վեկտոր փոխեն այնպես, որ Ռուսաստանի ճնշման տակ չկորցնեն իշխանությունը: Նկատի ունենալով, որ նման կազմակերպություններն իրականում արևմտյան հատուկ ծառայությունների հովանու ներքո են գործում՝ սպասարկելով բացառապես հավաքական Արևմուտքի շահերը, շատ հավանական է թվում այն, որ վարժանքների նպատակը ոչ թե ասենք երկրում դեմոկրատիայի որակի բարձացումն է, այլ բացառապես Հայաստանը նոր Ուկրաինայի վերածելը:

Ի դեպ՝ ուշագրավ է, որ մամուլում օրերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՌԴ-ից լուրջ մասնագետների խմբեր են ժամանել Հայաստան՝ քաղաքական թեժ սեզոնի բացմանն ընդառաջ ընդդիմության հետ թրեյնինգներ անելու:

Անշուշտ, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՔՊ-ականների հակառուսական հռետորաբանության ֆոնին (իշխանական թիմում հակառուսականության առաջամարտիկներց է հատկապես Խաչատրյան Վիգենը) Նիկոլը լիզում Պուտինի ոտնամանները և ինչպես է մեկնաբանում Հայաստանը հակառուսաստան դրանձել փորձող ուժերի «դուդուկի տակ պարելը», բայց ցավն այն է, որ հարցը տվյալ պարագայում լոկ Նիկոլին չէ, որ առնչվում է. Նիկլոլը՝ հեչ, ուղղակի Հայաստանն է տուժում Նիկոլի կապիկությունների ձեռքը՝ հերթական անգամ վերածվլով մարտադաշտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել