Խաչատրյան Վիգենը՝ ընդդեմ ռուս խաղաղապահների

Հարցին՝ ՀՀ իշխանությունները խաղաղության բանակցությունների կոնտեքստում ի՞նչ են բանակցում, Խաչատրյան Վիգենը հայտարարել է.«Հայատանի իշխանոթյունը չի բանակցում Արցախի ճակատագրի հետ կապված հարցերում: Հայաստանի իշխանությունը բանակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերութունների կարգավորում և պնդում է, որ ամեն ինչ անելու է՝ Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և աջակցելու»: ՔՊ-ականը միաժամանակ ասել էր, որ արցախցիների ընտրությունը՝ կա ռուս խաղաղապահ, կա Արցախում հայ, չկա ռուս խաղաղապահ, չկա Արցախում հայ, վտանգավոր ճանապարհ է:

Վիգենը հայտարարում է, որ չի ողջունում ռուս խաղաղապահների առկայությունը՝ Արցախում, իսկ խաղաղապահների առաքելությունը չի համարում հայկական Արցախի գոյության երաշխիք, ինչի մասին, ի դեպ, նա ակնարկել է իր խոսքի մեկ այլ հատվածում՝ բերելով Կարսի օրինակը:

Մյուս կողմից՝ հարց է ծագում, թե եթե Նիկոլն Ալիևի հետ չի քննարկում Արցախի թեման, ապա ինչո՞վ է ժամեր շարունակ նրա հետ զբաղվում փակ դռների հետևում եվրոպաներում: Սյունիքի հանձնման սցենա՞րն են նախապատրաստում, թե՞ Սևանը կիսելու: Ընդհանուր ի՞նչ գլոբալ թեմա կարող է ունենալ ադրբեջանցին հայի հետ բանակցելիս, եթե հիմնական կռվախնձորը Լեռնային Ղարաբաղն է: Եթե Նիկոլը չի քննարկում Արցախի հարցը Ալիևի հետ, ապա կարելի՞ է եզրակացնել, որ հարցն առհասարակ փակված է, ուղղակի այդ մասին հայ հանրությանը չեն տեղեկացնում, որ Նիկոլի գահը չսասանվի: Այսինքն՝ Նիկոլը թղթով Ստեփանակերտը հանձնել է Ալիևին, բայց դա պահում է գաղտնի ու փնտրում մեկին՝ սեփական ղալլաթները նրա գլխին ջարդելու:

Վիգենի հիմնական ուղերձը մեկն է՝ Հայաստանի համար չկա «Արցախ» անվամբ սուբյեկտ, իսկ Մոսկվայի ջանքերը՝ ինչ-որ կերպ պահպանելու Արցախի հայկականությունը, դավադրություն է՝ ընդդեմ Երևանի. Արցախի տեղը Ադրբեջանում է, հետևաբար՝ խնդիրը ոչ թե Նիկոլինն է, այլ Բաքվինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել