Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 31-ին ժամը 13։25-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկանում է Արտակարգ իրավիճակների տարածած հաղորդագրությունից, արդեն 3 օր է՝ տեղի են ունենում հրդեհաշիջման աշխատանքներ: Սեպտեմբերի 2-ին այդ աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։

Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել