Նոր ուսումնական տարում ՌԴ ռազմական բուհերի ծրագրերում հաշվի կառնվի ռուսական բանակի՝ Սիրիայում  մարտական, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերած փորձը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, գրում է tvzvezda.ru-ն:

«Ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ուժերի կիրառման փորձը», - ասել է Գերասիմովը։

«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ռոբոտային համալիրների և համակարգերի, անօդաչու թռչող սարքերի շահագործման և մարտական օգտագործման հարցերի ուսումնասիրությանը», - հավելել է Գերասիմովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել