Ադրբեջանական շաբաշ՝ Հայաստանում

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, մեկնաբանելով մամուլում և սոցցանցերում տարածված լուրերն ու թուրքերի մասնակցությամբ տեսանյութը (ինչ-որ թուրքեր փորձել են քեֆ անել Վեդիում, հայհոյել են հայերին, ինչից հետո անկոչ հյուրերի ու տեղացիների միջև բախում է եղել), ասել է, որ Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուկ կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնեն:

Որ մի օր այս օրը գալու էր, պարզ էր ճիշտ այն օրվանից, երբ Նիկոլը դարձավ վարչապետ: Հիմա հարցը հետևյալն է՝ որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ Ոստիկանությունը, որ, ցավոք, անկախ մարմին չէ, այլ Նիկոլի գրպանում է ամբողջությամբ, իսկապես մինչև վերջ հետամուտ կլինի միջադեպի բացահայտմանը, կամ եղելության մասին ճշմարտությունը կասեն հանրությանը:

Թերահավատության պատճառը, իհարկե, ՔՊ-ական իշխանության թրքական բնույթն է. Նիկոլն Ալիևի վասալն է, ու միանգամայն հնարավոր է, որ մեկ զանգով ազերիները հարցը փակեն, Նիկոլն էլ, աղմուկ չբարձրացնելու նպատակով, անձամբ հետամուտ լինի, որ այս «խմորը շատ ջուր չքաշի»:

Մեծագույն ցավը, սակայն, այն է, որ ամեն բան դեռ նոր է սկսվում, ու հեռու չէ այն օրը, երբ թուրքերը քեֆ կանեն ոչ թե հեռավոր Վեդիում, այլ ասենք Երևանի ուղիղ սրտում՝ Նիկոլի բարձր հովանու ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել