Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի երրորդ անգամ հանդիպեցին Բրյուսելում՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս հանդիպման դրությամբ իրավիճակը ցամաքում զգալիորեն փոխվել էր. մասնավորապես, Բաքուն հանդիպման նախաշեմին զբաղեցրել է ևս երեք բնակավայր, որտեղ ապրում էին հայ ընտանիքներ։ Ադրբեջանը հուսով է, որ ձևավորվող դինամիկան կշարունակվի և կհանգեցնի առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սակայն այս անգամ առաջնորդները պայմանավորվել են միայն շարունակել «առարկայական բանակցությունները» թեմայի շուրջ և կրկին հանդիպել նոյեմբերին։ Եվ կրկին Բրյուսելում, այլ ոչ թե Մոսկվայում, որը հավակնում է լինել հիմնական միջնորդ, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Նոր ճանապարհ, հին խնդիրներ

Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը տեղի է ունեցել տարածաշրջանային չափանիշներով պատմական իրադարձության ֆոնին։ Երեքշաբթի տեղական ժամանակով ուղիղ ժամը 20:00-ին «չճանաչված» (չակերտները՝ Tert.am) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) մայրաքաղաք Ստեփանակերտ տանող Լաչինի ճանապարհը հայ վարորդների համար փակվել է։ Այժմ նրանց առաջարկվում է օգտվել այլ երթուղուց, որը ժամանակից շուտ սարքել է ադրբեջանական կողմը։

Հիշեցնենք, որ դրան նախորդել է կարճատև սրացում հենց Լաչինի միջանցքի տարածքում, որից հետո Երևանը համաձայնել է գնալ զիջումների։ Հայերը ստիպված են եղել տալ բուն Լաչին (Բերձոր) քաղաքը, ինչպես նաև Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը, որոնցում ընդամենը մի քանի հարյուր մարդ էր մնացել, բայց որ ավելի կարևոր է, այժմ ադրբեջանական զորքերի ձեռքում են գտնվում էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազատարը, որոնք մատակարարում են ամբողջ Ստեփանակերտը և շրջակա գյուղերը։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ տարածաշրջանի կյանքն ամբողջությամբ անցնում է Բաքվի վերահսկողության տակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել