Մի հալալ ջուր էինք խմում, էդ էլ հարամեց

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ինչպես են որոշ ընկերություններ մոլորության մեջ գցել սպառողներին. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում: Հետաքրքիրն այն է, որ սպառողներին մոլորության մեջ գցածների ու դրա հետևանքով գերշահույթներ ունեցածների թվում է նաև Գռզոյին պատկանող «Սիլ Մաազա» ՍՊԸ-ն:

Թվում է՝ ի՞նչ կա որ, հո միայն Գռզոն չէ,որ փաստացի խաբել է մարդկանց. բամաթիվ այլ ընկերւթյուններ էլ են նման կերպ վարվել ու հանգիստ խղճով հարստացել: Բայց բանն այն է, որ ի տարբերություն այլ ընկերությունների սեփականատերերի, այս մեկի տերը Հայաստանի իշխող ուժը ներկայացնող պատգամավոր է, որ հաճախ է միամիտ աչքեր անելով փորձում համոզել յուր համաքաղաքացիներին, որ միակ բանը, ինչի մասին երազում է, Հայաստանը Սինգապուր դարձնելն է.իբ ազնիվ ու հայրենասեր բիզնեսմենի կերպար է Գռզոն՝ Նիկոլի տաղանդներով հմայված:

Իհարկե, ջրի թեման այն նվազագույնն է,որ Գռզոն իր կյանքում արել ու անում է, ուղղակի կարելի էր և այդքան «դիշովկա» չլինել ու գոնե ջուրը չհամարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել