Նիկոլը կյանքի է կոչում Գռզոյի պլանը
Նիկոլը կառավարության նիստին հայտարարել է, որ մարդկանց տաղանդը բացահայտելու ու երկրում բարձրագույն կրթության որակը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու շրջանակներում մտադիր են Աշտարակում ստեղծել բուհական ավան. Երևանում գործող բուհերը տեղափոխում են Արագածոտնի մարզ ու հետևելու են, որ յույրաքանչյուր հաստատության պատին գրված «ԲՈՒՀ» հապավումը կամ բառը համապատասխանի յուր բովանդակությանը: Միջազգային ամենաբարձր չափորոշիչներին են համապատասխանեցնելու հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները, կրթությունը դարձնելու են առաջնահերթույուն:
Սա, իհարկե, նոնսենս է, ինչը կարելի է բացատրել երկրում կրթական համակարգի ոչնչացման գրանտային ծրագրի շրջանակներում բուհական համակարգի քայքայման նպատակադրմամբ: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են լինելու այն շենքերը, որտեղ տեղակայված են երևանյան բուհերը: Ասենք ԵՊՀ չքնաղ շենքի ճակատագիրն ի՞նչ է լինելու:
Կասկած չկա, որ Աշտարակում բուհական «գորոդոկ» ստեղծելու շինծու ծրագիրը երկնել են նաև ու գուցե գլխավորապես երևանյան բուհերի շենքերը յուրացնելու նպատակով. Գռզոն պետությունից կոպեկներով կգնի, դրանք հյուրանոցների կամ «յարմրկաների» կվերածի, որն էլ ազատ կմնա, կտա վարձով ու օդից փող կբռնի՝ եկամտից, իհարկե, Աննային բաժին հանելով:
Ինչ վերաբերում է այն լոլոներին, որոնք հնչցրել է Նիկոլը Կառավարության նիստում, ապա նրա ոչ մի խոսքին լուրջ վերաբերվել պետք չէ. դրանք ընդամենը կոչված էին քողարկելու Գռզոյի ապազգային բիզնես պլանները:



