Դժվարանու՞մ եք հավատալ ձեր աչքերին: Այո՛, այս ճագարն ավելի մեծ է, քան այս խոզերը: Ի՞նչ կապ ունի, թե որքան է կշռում լավագույն ընկերդ: Այս զվարճալի նկարներն ուղղակի հիացմունք են առաջացնում:
![]()
Մինի խոզեր Չինոն և Փենին սիրում են գրկախառնվել Հսկա Ռոբ անունը կրող ճագարի հետ: Նրանք բնակվում են Բրիտանիայի Փենիվել ագարակում: Փոքրիկ խոզերը Փենիվել ագարակում պահվում են 1992 թ.-ից ի վեր: Նոր ծնված ժամանակ նրանք կշռում են ընդամենը 250 գրամ: Իրենց քաշով նրանք մոտ հինգ անգամ զիջում են սովորական խոզերին: Վերջերս փոքրիկ խոզերը մեծ ուշադրություն են գրավում: Սակայն նրանք միշտ փոքր չեն մնում, ժամանակի հետ նրանք աճում են:
![]()
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



