ԱՄՆ առողջապահության Ազգային ինստիտուտի աշխատակիցները կարողացան 20% - ով
 երկարացնել (համարժեք է մարդու 95 տարվան) մկների կյանքի տեւողությունը, փոխելով նրանց գեները, հաղորդում է Daily Mail -ը:

Գիտնականները նվազեցրել են mTOR գենի էքսպրեսիան, որը կապված է բջիջներում եւ մետաբոլիզմի էներգիայի պահպանման հաշվեկշռի հետ: Սակայն փոփոխությունները տարբեր կերպ են ազդել օրգանների եւ հյուսվածքների վրա: Օրինակ, հիշողությունը մկանների վիճակը եւ հավասարակշռությունը նորմայի շրջանակներում էին, սակայն ոսկորները ավելի արագ են հյուծվել (նվազել է ոսկրային հյուսվացքի ծավալը): Նվազել է նաեւ վարակների հանդեպ պաշտպանուկանությունը ( իմունիտետը թուլանում է):

Հայտնի է ` որ մկները մշակել են mTOR նորմալ մակարդակի 25% - ը միայն (սա անհրաժեշտ նվազագույնն է գոյատեւման համար ): Արդյունքում,
արուները ապրել են 28 ամիս, իսկ էգերը `31.5 : Սովորաբար, այդ ցուցանիշերը 22.9 եւ 26.5 ամիս են կազմում, համապատասխանաբար: Ամեն դեպքում, այդ մոտեցումը հույս է տալիս ազատվելու բազմաթիվ տարիքի հետ կապված հիվանդություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել