Հավի բդիկներից հեռացնել մաշկը, լվանալ, չորացնել, մի փոքր աղ անել, սև և կարմիր կծու պղպեղ (ես չիլի եմ օգտագործել) ցանել, ջեռոցի տապակը փայլաթիթեղով (ֆոլգա) ծածկել, մի փոքր ձեթ քսել: Ալյուրը, աղը, կծու կարմիր պղպեղը, ճզմած կամ փոշի սխտորը, քնջութը միացնել իրար, բդիկները թավալել ձվի մեջ, հետո էլ ալյուրով զանգվածի մեջ, դնել տապակի մեջ, մի փոքր ձեթ ցանել բդիկների վրա, եփել նախապես տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Ջեռոցը կարելի է միացնել 220 աստիճան: Բարի ախորժակ!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել