Tert.am-ը գրում է.
Երեխաների ժամանցի համար նախատեսված սղարանները սովորաբար տեղադրվում են այգիներում, ապահով վայրերում, սակայն չինացիների երևակայությունն այս հարցում պարզապես ապշեցնում է։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Շանդուն նահանգում սղարանը տեղադրվել է 12 մ բարձրություն ունեցող շենքի վրա, ինչը շոկի մեջ կարող է գցել ցանկացած մարդու։

Եթե որևէ երեխա փորձի սղալ, ապա անմիջապես նման բարձրությունից վար կընկնի՝ ուղիղ բետոնի վրա։ Տեղի բնակիչներն այժմ պահանջում են ապամոնտաժել անհեթեթ վայրում կանգնեցված սղարանը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/30/worlds-dangerous-slide/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել