Հայաստանի իշխանությունները ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ում Արցախի նախագահ կոչվածը համարում է լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ(որակավորումը Արցախի իշխանությունն է այսօր տվել, որը իբր նախօրոք տեղեկացված չի եղել ձերբակալման մասին)։
Ստացվում է` Նիկոլը ձերբակալել է Արայիկի լավագույն զորահրամանատարներից մեկին, ով պատերազմի ավարտին էր նշանակվել ՊԲ հրամանատար։
Ի՞նչ մեղադրանք կառաջադրվի գեներալ Արզումանյանին, ի՞նչ ընթացք կունենա գործը, որքանո՞վ օբյեկտիվ կլինի մեղադրանքը, թե չի լինի` առաջիկա ամիսներին կտեսնենք, բայց մի բան աներկբա է. Արզումանյանը երկու տարի, երբ լռում էր, պետք է սպասեր այս օրվան և ոչ թե իր լռությամբ, թեկուզ ակամայից գործարքի գնար Նիկոլի հետ, ով պատերազմում մեր պարտության թիվ մեկ պատասխանատուն և մեղավորն է։
Ի դեպ` պատրաստվի Օնիկ Գասպարյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել