Նիկոլի արցախյան հրավիրատոմսը
ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանը թերթերից մեկի հետ զրույցի ընթացքում Նիկոլին հրավիրել է Արցախի հրապարակ՝ միասին նշելու Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը: «Պետական տոն է, որը պարտավոր ենք նշել։ Ու ցանկացած մեկը, ով համարում է, որ Արցախը հայկական է ու պետք է մնա հայկական, պիտի լինի Արցախի հրապարակում։ Մենք հրավիրում ենք նաև Նիկոլ Փաշինյանին, թող ինքն էլ գա»,-ասել է Գալստյանը:
Պետք է նկատել, որ Արցախի պատգամավորի հրավերը՝ Նիկոլին, վերջինիս համար հաճելիներից չէ. պատերազմից ի վեր Նիկոլին ոչ ոք Արցախում չի տեսել: Ասում են՝ գաղտնի, վերելակային պայմանավորվածություն ունի Իլհամի հետ՝ Մեհրիբանի նյարդերին չազդելու համար չայցելել Արցախ, ոչ մի կերպ չընդգծել Ստեփանակերտի սուբյեկտայնությունը և այլն:
Հիմա արցախցի պատգամավորը, փաստորեն, «ձեռնոց է նետում» Նիկոլին՝ ի սեր հայրենիքի խախտելու Իլհամի հետ ունեցած գաղտնի բանավոր պայմանավորվածությունները: Եթե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ի հեղինակն ընդունում է հրավերն ու իր փուչ կյանքի կարևոր քայլերից մեկն անում, ապա կանգնելու է Իլհամի դատաստանի առաջ, եթե ձևացնում է, թե ինքը մոլախոտ է, որ ականջներ չունի՝ լսելու, ապա ևս մեկ ավելորդ անգամ ապացուցում է, որ Արցախի թշնամին է, «քելբաջարցի» վիլենների պատվիրատուն:
Չափազանց մեծ է հավանականությունը, որ Նիկոլը չի ընդունի արցախցի պաշտոնյայի հրավերը, քանի որ կնախընտրի ևս մեկ անգամ ի ցույց դնել իր ադրբեջանասեր էությունը, քան կանգնել բացահայտման վտանգի առաջ:
Ախր ղազագիրն Ալիևի մոտ է. բա որ ճպցնի ճակատին…



