«Նախապատրաստական զանգեր այսօր՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումից առաջ», - գրել է Միշելը:
Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը:
«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը»,- Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Իր հերթին, Երևանը նախընտրել է ձեռնպահ մնալ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հայտարարություններից։
«Արդյունքներից հետո կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների վերաբերյալ»,- տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



