Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին: 

«Նախատեսում ենք սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։

Ըստ այդմ, առաջարկում ենք աջակցություն տրամադրել՝

1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։

2. զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

3. զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել