Մինչ Իսրայելի վարչապետը հայտարարում է Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի պատրաստ լինելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, ըստ էության, նաև ռազմական բախման հնարավորությունը, Իրանը շարունակում է ամրապնդել իր հարաբերությունները մի կողմից ՌԴ-ի հետ, մյուս կողմից՝ Արևմուտքի. միջուկային գործարքը կարծես թե ստացվում է, և հեռու չէ այն օրը, երբ Իրանը հնարավորություն կստանա՝ դառնալու միջազգային հանրության լիարժեք մաս՝ գուցե որոշ վերապահումներով: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, ապա ինպես նկատում են Արևմուտքում, ռուս-իրանական հարաբերությունների մակարդակը հասել է պատմական մաքսիմումին: Նկատենք, որ այդ հարաբերություններում մեծապես կարևորվում է Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, որը, փաստորեն, կապում է Հարավը Հյուսիսին:
Ո՞րն է Սեյիդ Աբբաս Մուսավիի խոսքերի տողատակը՝ նկատի ունենալով առաջին հերթին Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հայտնի խոսքերը՝ Իրանի ու Հայաստանի հազարամյա սահմանի մասին: Եթե պարզ ձևակերպենք, ապա դեսպանն ասում է, որ Իրանը դեմ չէ որևիցե ծրագրի, դեմ չէ Ադրբեջանի շահերին, դեմ չէ, որ Ադրբեջանը կապ ունենա Նախիջևանի հետ նաև Սյունիքով, բայց միայն այն դեպքում, եթե այդ ճանապարհը արտատարածքային միջանցքի կարգավիճակ չունենա. Իրանի տարածքով Ադրբեջանի համար 30-ամյա «միջանցքի» գոյության փաստի հիշատակումն արվել է հենց այս կոնտեքստում: «Զանգեզուրի միջանցքը» պետք է գտնվի Հայաստամնի սուվերեն իրավասության ներքո այնպես, ինչպես իրանականը՝ Թեհրանի, այլ հարց, թե ինչպիսի ռեժիմ կհաստատվի այնտեղ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/663
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



