Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման մեջ, որը համահունչ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը, գրում է Mehr գործակալությունը:

Հարևան երկրների հետ հարաբերությունները խթանելու հարցում Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը վճռական է Չինաստանի և Ռուսաստանի հետ տարանցիկ առևտուրն ընդլայնելու հարցում, ասել է ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Աֆանդիզադեն։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մեջ ներդրումների գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել