Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Այս  մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:

Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել