Starnews.am-ը գրում է.

Վերջերս լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Սուպեր Սաքոյին։ Ըստ Մհերի՝ Սուպեր Սաքոն ամենաուժեղ երաժշտական հոտառությունն ունեցողներից մեկն է, գիտի՝ ինչպես հիթ ստեղծել, բավական ադեկվատ է տանում իր հասցեին ուղղված քննադատությունները, սակայն վերջին շրջանում Սուպեր Սաքոյի վարքագիծն անհանգստացնում է իրեն։

Ըստ Մհերի՝  երկար ժամանակ Սուպեր Սաքոն մերժում էր հարցազրույց տալու առաջարկը,  սակայն վերջերս նամակ էր գրել՝ նշելով, որ պատրաստ է։

«Մի օր՝ գիշերը ժամը 04:00-ին, հուսով եմ՝ ոչ ալկոհոլի կամ այլ խթանիչների ազդեցության տակ, նամակ է գրում, որ պատրաստ է։ Գրում եմ, որ կզանգահարեմ, որ պայմանավորվենք։ Մենք պայմանավորվում ենք օր, նա վերադառնում է, նորից եմ գրում, Սաքոն պատասխանում է, որ դեռ պատրաստ չէ։ Ես նրան պատասխանեցի, որ ինքս ինձ խոսք եմ տալիս, որ այլևս հարցազրույց չեմ վերցնելու իրենից»:

Մհերի խոսքով՝ չի կարելի այսպես վարվել մեդիայի ներկայացուցիչների հետ։ Մհերը նաև անկեղծացել էր, որ Սուպեր Սաքոյի խնդրանքով հաղորդումից այնպիսի դրվագ էին հանել, որը կվնասեր նրան, սակայն չէին ցանկացել մերժել ռեփերին:

Ըստ նրա՝ այնպիսի մի թեմայի շուրջ էին խոսել, որն իրենց հաղորդման շրջանակներում ամենամեծ սկանդալը կլիներ, սակայն ընդառաջել էին Սուպեր Սաքոյին։

«Եթեր տալուց առաջ, այդ հատվածը ուղարկել էի Սաքոյին, նա խնդրեց դա չտեղադրեմ, ես էլ լսեցի նրան, որ չխանգարեմ նրա երևանյան համերգին։ Հիմա էլ չեմ բարձրաձայնելու դա, քանի որ պահում եմ իմ տղամարդու խոսքը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել