Artsakhpress.am-ը գրում է․

Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավորապես տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը:

«Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները»,- նշել է նա։

ՏԿԵ մամուլի խոսնակը հավելել է, որ տեղահանվածներն Արցախում կօգտվեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել