Հարավկորեական երկու ընկերություն տանկերի և հաուբիցների արտահանման 5,76 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել Լեհաստանի հետ։ Այս մասին հայտնել է Սեուլի սպառազինությունների գնման գործակալությունը։

Reuters-ի փոխանցմամբ, համաձայնագիրը, որն օգոստոսի 26-ին ստորագրվել է Լեհաստանում, Հարավային Կորեայի կողմից երբևէ կնքված սպառազինության ամենախոշոր գործարքի մաս է կազմում։

Թեպետ կողմերը չեն հրապարակել ամբողջական գործարքի արժեքը, սակայն հարավկորեական լրատվամիջոցները հայտնում են, որ այն մոտավոր արժեցել է 15 մլրդ ԱՄՆ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել