30-ամյա Հելեն Գիլլեսպին երբեք չի ունեցել գեղեցիկ կազմվածք, ընկեր և մինչև հիմա ապրում է իր ծնողների տանը: Ամեն ինչի մեղավորը անորեքսիան է, որով Հելենը տառապում է 10 տարեկանից:


Մանուկ հասակում Հելենը չէր ցանկանում մեծանալ, այս պատճառով չափազանց քիչ էր ուտում՝ փորձելով ամեն կերպ հետաձգել սեռական հասունացումը: Բայց ճակատագրի հեգնանքով կերակրային վարքագծի խախտումը հանգեցրեց նրան, որ Հելենի մարմինը վերածվեց 70-ամյա տատիկի մարմնի: Նրա ոսկորները շատ փխրուն են, և նա տառապում է անոթների լայնացումից:

«Բժիշկներն ասում են, որ ես ունեմ 70 տարեկանի ոսկորներ, — ասում է Հելենը: - Շատ երկար ժամանակ ես երեխայի էի նման, բայց հիմա ես ինձ ծեր եմ զգում»: Հելենը, ով հիմա 38 կգ է կշռում, սկսել էր հրաժարվել սննդից 10 տարեկանից:  15 տարեկանում նա 28.5 կգ էր և նրան 2 ժամ ապրելու «դատավճիռ կայացրին»: Հելենն անցկացրեց հիվանդանոցում 4 ամիս, բայց հենց տուն վերադարձավ, նորից սկսեց իրեն սովի մատնել: Այս սարսափելի շրջանը շարունակվում էր հետագա 20 տարիների ընթացքում:

Խնդիրը նաև այն է, որ Հելենը միշտ կարծել է, որ իր ծնողները մեծ սպասելիքներ ունեն իրենից: Նա ձգտում էր ամեն տեղ առաջինը լինել: «Միայն հիմա եմ ես հասկանում, որ ես ես եմ, այլ ոչ թե իմ ծնողները, որոնք խթանում էին ինձ ամեն ինչ ավելի լավ անել: Ես միշտ գովասանք էի սպասում և շատ էի վախենում քննադատություից: Իսկ իմ քաշն այն միակ բանն էր, որ ես ինքս կարող էի կառավարել», — ասում է Հելենը: Տարիքի հետ գովասանք լսելու անհրաժեշտությունը չէր անհետանում, իսկ նոր պարտականությունները սարսափեցնում էին նրան: «Իմ ընկերուհիները ընկերներ ունին, իսկ ես ինձ ներքուստ երեխա էի համարում… Դա շատ վախենալու և խորթ էր:  Ես չափազանց շատ էի վախենում մեծանալուց, պարտավորություններից, հարաբերություններից և ակնկալիքներից: Ես ապրում էի իմ հորինած աշխարհում` իմ փափուկ խաղալիքների հետ: Ես պետք է ստիպեի ինձ մեծանալ, բայց դա շատ ցավալի էր, քանի որ ես դրան պատրաստ չէի»:

Հելենի վախը մեծանալու հանդեպ և նրա` սովին մատնվելը հանգեցրին այն բանին, որ նրա մոտ այդպես էլ չսկսեց սեռական հասունացումը:  Նա կուրծք բացարձակ չունի և ստիպված է կրել մաստեկտոմիա ունեցող հիվանդների համար նախատեսված հատուկ պրոտեզմեր:  «Ես չունեմ կոնքեր և կուրծք: Բայց պրոտեզմերը շատ կարևոր են, քանի որ ստիպում են ինձ կին զգալ»:

Քանի որ Հելենը վերջին 20 տարիները հիվանդանոցում է անցկացրել, չունի կրթություն և աշխարհին նայում է երեխայի պես:

«Ես սկսում եմ հասկանալ, որ իմ հայացքները կյանքի հանդեպ երեխայական են: Երբ դու երեխա ես, քեզ թվում է, որ ամեն ինչ հեշտ է լինելու. դու կասմուսնանաս, կունենաս երեխաներ, սեփական տուն և այգի: Բայց ես սկսում եմ հասկանալ, որ այն իրականում շատ դժվար է, և դա ինձ վախեցնում է: Ես կարծում եմ, որ մարմինս մանկական պահպանելով` ենթագիտակցորեն կանգնեցում էի այն մարդկանց, ովքեր ինձանից ինչ-որ ակնկալիքներ ունեին»:

Ժամանակի ընթացքում Հելենը հասկացավ, որ չի կարող ապրել երեխայի օրգանիզմում, եթե ուզում է հասնել իր նպատակներին: «Ես  ցանկանում եմ ամուսնանալ և երեխաներ ունենալ: Ես շաբաթը երեք անգամ անցնում եմ հարսանյաց սրահի կողքով և մտածում. «Իսկ եթե…»: Ես բաց եմ թողել կրթություն ստանալու, հարաբերություններ հաստատելու, ընկերներ, աշխատանք գտնելու ժամանակը: Ես կիսվում եմ իմ պատմությամբ, քանի որ ցանկանում եմ զգուշացնել մյուսներին, որ անորեքսիան կարող է խլել նրանց ողջ կյանքը: Մեկ-մեկ ինձ թվում է, թե ես ապրում եմ «Never-Never Land»-ում և երբեք չեմ գտնի տուն ետդարձի ճանապարհը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել