Ի՞նչ է սպասվում Նիկոլին Բրյուսելում

Ալիևի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշիի համաժողովում հայտարարել է, թե Հայաստանն ունի երկու ընտրոթյուն՝ կա՛մ հավերժ խաղաղություն, կա՛մ հավերժ պատերազմ: Ալիևի օգնականը միաժամանակ սահմանել է «հավերժ խաղաղության» բանաձևը.ԼՂ-ում ապրող հայերը պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացիներ և օգտվեն իրենց ազերի համաքաղաքացիների հետ խաղաղ գոյակցության հնարավորությունից: Միաժամանակ Հաջիևը հայտարարել է, որ հիմա դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ «Ես ուղերձ ունեմ նրանց համար, ովքեր փորձում են դիմել Մինսկի խմբին որպես միջնորդ՝ առկա խնդիրների լուծման համար. չկա միջազգային խնդիր, որին հարկավոր է այդ խումբը և այդ միջնորդը»,-հայտարարել է Հաջիևը, որ, ի դեպ, բացահայտել էր նաև առաջիկա բրյուսելյան բանակցությունների մոտավոր բովանդակությունը՝ հույս հայտնելով, որ հանդիպմանը կհամաձայնեցվի աշխատանքային խմբի կազմակեպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստման համար։

Իր հերթին՝ ՀՀ կառավարությունը չի մեկնաբանել Հաջիևի հայտարարությունները բրյուսելյան հանդիպման մասին ու հայտարարել է,որ հանդիպման արդյունքներով կհրապարակվի համապատասխան հաղորդագրություն:

Թե ինչու չի մեկնաբանել ՀՀ կառավարությունը Հաջիևի հայտարարությունները, կարելի է կռահել. Բրյուսելում Նիկոլին հերթական անգամ քաղաքականապես ենթարկելու են բռնաբարության՝ նրան պարտադրելով ոչ մի հայանպաստ տարր չպարունակող օրակարգ: Հետևաբար՝ տրամաբանական է, որ այդ ամոթալի տեսարանի մասին ՀՀ կառավարությունում նախընտրում են առայժմ լռել ու ժողովրդից թաքուն բավարարել Ալիևի սեռական հաճույքները՝ բառիս քաղաքական իմաստով:

Այստեղ, սակայն, մտահոգիչը մեկ այլ բան է՝ Հաջիևի՝ արցախցիների ապագայի մասին արված հայտարություններն ու Մինսկի խմբի վերաբեյալ վայրահաչոցը: Այս ամենը հեևանք է Նիկոլի անատամ քաղաքականության ու բռնած համապատասխան պոզայի. Հայաստանը ձեռքերը տառացիորեն լվացել է Արցախից՝ արցախցիների ճակատագրի հարցը դարձնելով Ադրբեջանի ներքին գործը, միևնույն ժամանակ ոչ մի գործնական քայլ չի արել՝ ազդանշան հղելու շահագգիռ կողմերին այն մասին, որ Մինսկի խմբի աշխատանքում Երևանը հետաքրքրված է. «Արաբատի» տարբեր հայտարարություններից զատ պրակտիկորեն այլ բանի ականատես չենք դարձել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարքին, ապա այն, ճիշտ է, բացառիկ ստոր է, բայց՝ լեգալ. չօգտվել Նիկոլի ընձեռած հնարավորություններից, տխմարություն կլիներ: Ո՞ւմ տաս, որ չվերցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել