Փակ շուկան ոչ թե քաղաքացիական ոլորտում է, այլ` իրավական: 
Քաղաքացիականում էր, երբ ավիրման գործընթացը նոր էր սկսվել, և հուշարձանի համար պայքարող շատ սակավաթիվ (ցավոք) մարդկանց հաջողվում էր ժամանակավորապես կասեցնել գործընթացը, տուգանել կառուցապատողին, ոստիկանություն դիմել, պիկետ անել` գրավելով մարդկանց ուշադրությունը և այլն.. 
Չգիտեմ, գուցե եթե այն ժամանակ ոտքի կանգնեին թվով ավելի շատ քաղաքացիներ, հուշարձանը փրկվեր... Բայց այսօր այլևս Փակ շուկա հուշարձան գոյություն չունի...
Այսօր ունենք ճարտապետական դիակ, որի սպանության համար պետք է օրենքի առջև պատասխան տան թե՛ կառուցապատողը և թե՛ այն բոլոր պետական մարմինները, որոնց պարտականությունն էր թույլ չտալ, որ այդ բարբարոսությունը տեղի ունենա: 
Այսինքն` մեր պահանջը պետք է առաջին հերթին հասցեագրված լինի իրավապահներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել