1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն, որը ընդգրկվել է F խմբում, կպայքարի «Արսենալ»-ի, «Մարսել»-ի և «Նապոլի»-ի դեմ:
«Գոհ եմ վիճակահանության արդյունքներից, «Բորուսիա»-ն լավ խմբում է ընդգրկվել: Մեր քառյակի յուրաքանչյուր թիմը կարող է հայտնվել ՉԼ գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում, հետևաբար ցանկացած հանդիպումը կարող է որոշիչ լինել:
Յուրահատուկ հարաբերություններ ունենք «Արսենալ»-ի և «Մարսել»-ի հետ, սակայն ես դեռևս երբեք չեմ եղել Նեապոլում: Անհաբերությամբ սպասում եմ «Նապոլի»-ի դեմ խաղին, քանի որ գիտակցում եմ, թե ինչ մթնոլորտ կլինի մարզադաշտում»,- նշել է Կլոպն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին: