Lragir.am-ը գրում է.
Եվրամիություն, թե Մաքսային միություն Ուկրաինայի մտնելու հարցը պետք է որոշվի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այս մասին լրագրողների հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Թե ինչպիսին կլինի ուկրաինացի ժողովրդի ընտրությունը, կարող է ցույց տալ միայն հանրաքվեն: Երբ որոշում ընդունվի Եվրամիություն, թե Մաքսային միություն մտնելու մասին, այդ ժաամանակ չենք կարող գործել առանց հանրաքվեի»,- ասել է Յանուկովիչը:
Այդուհանդերձ, նա հանրաքվեի ժամկետ չի նշել:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ Եվրամիության օգտին հանդես է գալիս բնակչության 41.7%-ը, իսկ Մաքսային միությանը՝ մոտ 33%-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/87551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել