Շուրջ 30-ամյա մեր պետականության ղեկը վարել է և՜ երևանցի, և՜արցախցի, և՜ իջևանցի... Չի բացառվում, որ վաղն էլ լինի գյումրեցի կամ եղեգնաձորցի... Թե նրանցից ով է եղել (կամ դեռևս լինելու) հայրենաշեն առաջնորդ, իսկ ով՝ հայրենաքանդ, օբյեկտիվ գնահատականը կտա պատմությունը...
Բայց, որ այսօր արդեն մեր հայրենակիցներից շատ-շատերը, գիտակցաբար, թե անգիտակցաբար ատելության թիրախ են ընտրել Հայրենիքի այն հատվածը, որտեղ ծնվել են այդ առաջնորդները, գոնե Արցախի մասով, արդեն փաստ է... Հավանականությունը շատ մեծ է, որ հերթականը լինի Տավուշը... Արդյունքում, օրերից մի օր կպարզվի, որ մենք մեր Հայրենիքը հանձնել ենք հենց այդպես՝ մաս-մաս ատելով...
Սա ազգային բնավորություն է, թե՞ ճակատագիր...
Հ.գ.-Իրական հայրենատեր ՀԱՅԻ համար պատիվ և սուրբ պարտականություն է պաշտել ու պաշտպանել Հայրենիքի յուրաքանչյուր հատված, անգամ, եթե այդ հատվածներից որևէ մեկում ծնվել է նա, ով, լինելով երկրի ղեկին, իր էությամբ ու կատարածով, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամաքներից ելնելով, անընդունելի է դարձել շատերի համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0D7fLZoTQ1wgScCvBYzcS1jvNNF127xhuDTKm53poXK5gb4paJB95JaFZQbPzW6Vul&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել