Հայրենիքի գինը՝ արտահայտված վալյուտայով

Հանրային քննարկման դրված «24 միլիոնանոց» նախագիծը, որով առաջարկվում է մոտ 60000 դոլարի դիմաց ձեռք բերել բանակում ընդամենը 4 ամիս գտնվելու արտոնություն, արդեն իսկ արժանացել է փորձագիտական, մասնագիտական շրջանակների բացասական արձագանքին: Իշխանությունների այս գաղափարը, որը նրանք իբր փոխառել են այլ երկրների փորձից, արդարացիորեն գնահատվում է որպես բանակի ու հայրենիքի պարզ առուծախ, որի արդյունքը լինելու է սոցիալական անարդարության մթնոլորտի սրացումը, արժեքենրի քայքայումը և այլն:

Փորձագիտական գնահատկանները, անշուշտ, տեղին են ու դիպուկ: Միաժամանակ նաև հարց է առաջանում, թե ովքեր են լինելու 60000 դոլար մուծվողներն ու բանակից ազատվողները կամ նրանց պապաները;

Գաղտնիք չէ, որ հեղափոխության գաղափարական հենասյուներից մեկն էլ հանդիսանում էր երկրում սոցիալական արդարության մթնոլորտի, հավասար իրավունքների մասին թեզերը: Նիկոլը հրապարակներում նախկիններին մեղադրում էր փողը մարդուց ավելի կարևոր համարելու համար՝ խոստանալով իշխանության գալու դեպքում փոխել արժեհամակարգը:

Մինչդեռ կոնկրետ այս նախագծի կյանքի կոչման դեպքւոմ ստացվելու է տրամագծորեն հակառակը. փողով արդեն հնարավոր է փակել ռեստորան դարձած հայրենիքի առաջ ունեցած պարտքն ու ազատ կայֆավատ լինել: Իսկ թե ովքեր են պոտենցիալ գնորդները, պարզից էլ պարզ է. երկրում ավարտական փուլ մտած կապիտալի վերաբաշխման պրոցեսի իշխանահպատակ շահառուները, նոր Հայաստանի փողատեր չինովնիկներն ու քաղաքական էլիտաների ժառանգները, տարբեր տրամաչափի ու սանրվածքի փողատեր բիզնեսմեններն են լինելու պետական բյուջեի հիմնական հաճախորդները: Ով փող ունի, փաստորեն, հանգիստ կտա ու կառնի «բիլեթը», ով չունի, ստիպված պետք է լինի կատարել Նիկոլի տխմար հրամանները:

Հավասարների երկիր է Հայաստանը, ոչինչ չես ասի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել