Բուհերում ուսման վարձերն ավելացել են, ավելացել են շեշտակի:
Բայց, կարծես թե, դասախոսների աշխատավարձերը բարձրացնել չեն պատրաստվում, կամ էլ՝ բարձրացվում են չնչին՝ ասենք 5 %-ով:
Այսինքն` կրթության որակի մասին խոսակցությունները, մեղմ ասած, հեռուստացույցով ցույց տալու համար են, որովհետեւ քիչ վարձատրվող դասախոսից որակ պահանջել չի կարելի. նա իր եկամուտը փնտրելու է բուհի պատերից դուրս:
Մեկ այլ խնդիր էլ առաջ գալիս, որը վերաբերում է բուհերի ղեկավար մարինների կողմից ֆինանսների տնօրինմանը, եկամուտներին, ծախսերին:
Բուհերի խորհուրդների մեծ մասի ղեկավարները բարձրաստիճան պաշտոնյաներ են, ֆինանսական շարժերի վերաբերյալ ինֆորմացիան թափանցիկ չէ, ըստ այդմ՝ դժվար չէ ենթադրել, որ գործ ունենք նաեւ կոռուպցիոն ռիսկերի հետ:
Օրինակ` ինչո՞ւ այդքան բարձր ուսման վարձը չի դառնում դասախոսի սոլիդ աշխատավարձ, ո՞ւր են գնում ուսանողից գանձված ահռելի փողերը:



