Սոչիի հանդիպումից հետո, երբ թվում էր՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները պետք է ավելի ջերմանան, ականատես ենք դառնում հակառակ պրոցեսին: Ինչո՞ւ: պատճառն այն է, որ Թուրքիան, ըստ էության, նախ՝ չի կարողացել կատարել իր խոստումը՝Պուտինին, ինչի դիմաց չի ստացել խոստացվածը, երկրորդ՝ չկարողանալով հիմարացնել Ռուսաստանին ու է՛լ ավելի մեծ զիջումներ ստանալ ինչպես Սիրիայում,այնպես էլ այստեղ՝ Կովկասում՝ արևմուտքի խոշորացույցի տակ հայտնված Էրդողանը, որ ունի նաև սպասվելիք ընտրություններում հաղթելու հույս ու երազ, ռևերանսներ է անում՝ Արևմուտքին՝ փորձելով Մոսկվայից զիջումներ կորզել, որոնք ստանալուց հետո, սակայն, չկա ոչ մի երաշխիք, որ Մոսկվան իսկապես կվաստակի Անկարայի բարեհաճությունը: Այսինքն՝ Էրդողանը ռուսների հետ կեղտոտ ու ցինիկ խաղ է խաղում՝ մե՛րթ սպառնալով, մե՛րթ իբր հնազանդվելով, ինչի արդյունքում խորքային առումով տուժում է Ռուսաստանը, շահում է Թուրքիան ու նրա փոքրիկ եղբայրը. Բերձորի, Աղավնոյի ու Սուսի վերջին պատմնությունը՝ ցայտուն օրինակ:
Իհարկե, Թուրքիային նոր չէ, որ պետք է բացահայտել, բայց հարցն այստեղ այն է, թե որքա՞ն է Ռուսատսանը շարունակելու սնել ու շոյել սեփական թշնամիների շնիկին՝ որին դնչկալ են հագցրել բացառապես մի պատճառով՝ Մոսկվային հիմարացնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/644
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



