Lragir.am-ը գրում է.
Ժոզե Մոուրինյոն եւ Խոսեպ Գվարդիոլան կրկին կհանդիպեն: Նրանց դիմակայությունը հասցրել է արդեն դասական դառնալ: Իսպանիայի առաջնությունում նրանց գլխավորած Ռեալն ու Բարսելոնան 2 տարվա ընթացքում հասցրեցին ավելի քան մեկ տասնյակ անգամ խաղալ միմյանց դեմ բոլոր հնարավոր մրցաշարերերում՝ Իսպանիայի առաջնություն, Չեմպիոնների լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ:
Այս անգամ, սակայն, նրանք կհանդիպեն այլ ակումբներով: Եվրոպայի սուպերգավաթի շրջանակում Մոուրինյոյի Չելսին կղախա Գվարդիոլայի Բավարիայի դեմ:
Գվարդիոլան Բարսելոնայի հետ 2 անգամ նվաճել է սուպերգավաթը: Մոուրինյոյի գլխավորությամբ էլ Պորտուն եւ Ինտերը նվաճել են ՉԼ գավաթը, սակայն 3 ամիս անց սուպերգավաթի մրցավեճում նա արդեն այլ ակումբ է գլխավորած եղել:
Ի դեպ, վերջին 4 տարիներին սուպերգավաթը նվաճել են իսպանական ակումբներ՝ 2 անգամ Բարսելոնան, 2 անգամ էլ Ատլետիկոն: Չելսին 2012թ 1-4 հաշվով պարտվել է Ատլետիկոյին: Բավարիան վերիջն անգամ սուպեգավաթում խաղացել է 2001 թվականին եւ պարտվել է Լիվեպրպուլին:
Չելսի-Բավարիա խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 30-ին Պրահայի Էդեն Արենա մարզադաշտում: