Չավուշօղլուն, փասորեն, կարելի է ասել բողոքի նոտա է հղում ոչ այնքան Հայաստանին, որտեղ է՛լ ոչ ոք ոչինչ չի որոշում, որքան առավելապես ՌԴ-ին. կոնկրետ Ռուսաստանի մասին հիշատակումը ունի հենց այդ նապատակը, և Թուրքիան, ըստ էության, փորձելով օգտվել ՌԴ խոցելի վիճակից, կրկին անգամ ջանում է ստիպել ռուսներին, որպեսզի վերջիններս անհրաժեշտ չափով ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու: Ընդ որում՝Չավուշօղլուն հղում է անում նոյեմբերի 10-ի պայմանագրին, որի մաս է նաև Ռուսաստանը, որի իմաստը «Զանգեզուրի միջանցքի» ու արցախյան հիմնախնդրի (որի մաս է նաև Լաչինի միջանցքի հարցը) փոխկապակցվածությունը շեշտդրելն է.խաղաղույո՞ւն եք ուզում, տվե՛ք միջանցքը, թե չէ երկրորդ ճակատ կբացենք՝ ահա ուղերձի խորքային իմաստը:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչ տեսակի կամ ինչ կարգավիճակ ունեցող միջանցքի մասին է խոսում Չավուշօղլուն, եթե հիշատակվում է նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ հայտարարարություն, որտեղ խոսք չի գնում էքստերիտորիալ կարգավճակի մասին, այլ ընդամենը խոսվում է ռուսական վերահսկողութամբ տրանսպորտային ուղի տրամադրելու մասին:Թուրքիան համաձա՞յն է դրան:
Հնարավոր է՝ սկզբի համար՝այո: Նախ տրանսպորտային ուղին կգործի որպես ուղղակի ճանապարհ՝ ռուսական ԱԴԾ-ի վերահսկղությամբ, իսկ հետո, երբ հարմար պահ լինի, մի բան կմտածեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



