ԻԻՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից հայտնել են, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային տարանցումները դյուրացնելու վերաբեյալ հուշագիր են ստորագրել: ԻԻՀ-ում ՌԴ դեսպանատունը հաղորդել է՝ փաստաթուղթը կնպաստի, որ անդամ երկրների միջև մաքսային գործընթացները լինեն ավելի արագ և դյուրին:

Նիկոլի ադմինստրացիայում, իհարկե, ուրախ կլինեն այս հուշագրի ստորագրմամբ. այնտեղ, որտեղ շահում է Ադրբեջանը, շահում է նաև Նիկոլը, քանի որ Իլհամի տրամադրությունից է կախված Նիկոլի ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական գոյության հարցը: Իսկ արդյոք տեղի ունեցածը կարո՞ղ է ուրախացնել Ադրբեջանի մեջ ոչ թե կուրատորի, այլ օբյեկտիվորեն թշնամու տեսնող նորմալ հայաստանցուն: Բնականաբար, ոչ. Ադրբեջանը մնում է տարածաշրջանի գլխավոր խաչմերուկը ու կոնկրետ Իրանի համար այն գլխավոր ուղին, որով իրանական բեռները հասնում են ՌԴ: Պայմանավորված Արևմուտք-ՌԴ հարաբերությունների որակով՝ Մոսկվան որոշել է մեծացնել Իրանից ներկրվող մի շարք ապրանքների ներմուծման ծավալները, ինչը, բնականաբար մեծ տնտեսական օգուտներ է խոստանում նույն Իրանի նկատմամբ թշնամական կամ առնվազը ոչ բարեկամ տրամադրություններ ունեցող Իլհամի համար, և Իրանը չի խորշում հենց Ադրբեջանի տարածքի օգտագործումից՝ չնայած ԵԱՏՄ անդամ միակ երկիրը տարածաշրջանում Հայաստանն է մնում:

Իսկ ինչո՞ւ խորշեն, եթե նույն 44-օրյա պատերազմից հետո Թեհրանը Երևանին կապող ճանապարհ փատացի գոյություն չունի. Նիկոլն այդպես էլ նորմալ այլընտրանքային ճանապարհ չսարքեց Հայատանի համար, որ նույն իրանցիներն էլ, որոնք շահագրգված են «Հյուսիս-հարավ»-ում Հայաստանի ներգրավվածությամբ, կարողանային ռեալ այլընտրանք ունենալ Ադրբեջանին, ինչից կշահեր և՛ Իրանը,և Հայաստանը: Ճիշտ է՝ դժվար թե Հայաստանով գնացող ճանապարհը 100%-ոց այլընտրանք դառնար ադրբեջանական ուղուն, բայց հարկ եղած դեպքում կարող էր օգուտներ բերել մեր երկրին՝ նկատի ունենալով հատկապես ռուս-իրանական համագործակցության խորացման գործոնը:

Ե՞րբ Հայաստանը կունենա նորմալ, երթևեկելի ճանապարհ Իրանի հետ: Այս հարցը մնում է մինչև վերջ օդից կախված: Ընդ որոմ՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրանական կողմը հայկական կառավարությունից մի քանի անգամ ավելի մեծ շահագրգռվածություն է դրսևորում՝ չարչրկված «Հյուսիս-հարավի» հետ կապված՝ ստիպված լինելով ամեն ագամ լսել Նիկոլի լոլոները:

Սա հանցագործություն է, քանի որ օբյեկտիվորեն նյութական միջոցներ կարծես կան, իսկ ցանկություն՝ Իրանի հետ նորմալ կապվելու, ոչ: Իսկ թե ինչու ոչ, պարզ է. Նիկոլը չի ցանկանում տխրեցնել Իլհամին, չի ցանկանում խփել Ադրբեջանի պետական շահերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել