Tert.am-ը գրում է.
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է գողը, ձևանալով մոպեդ վարող առաքիչ, մուրճով կոտրում գերթանկարժեք Bugatti մեքենայի դռան ապակին՝ փորձելով գողանալ վարորդի ձեռքի շքեղ ժամացույցը:
Խոսքը 3,5 մլն դոլար արժողությամբ Bugatti-ի մասին է, որի ղեկին եղել է քուվեյթցի մեծահարուստ Աբդուլլահ ալ Բասմանը՝ ձեռքին 130 000 դոլար արժողությամբ Platinum Rolex Daytona ժամացույց: Երիտասարդը սոցկայքերում պարբերաբար հրապարակումներ է արել՝ ցույց տալով շքեղ ապրելակերպը, այդ թվում՝ ժամացույցները:
Տեսանյութում երևում է, որ առաքիչի հագուստով տղամարդը մի քանի անգամ մուրճով հարվածում է մեքենայի դռան ապակուն, որպեսզի այնուհետև վարորդի ձեռքից հանի ժամացույցը, սակայն վարորդն արագացնում է մեքենայի ընթացքն ու հեռանում: Դեպքը կատարվել է Լոնդոնում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: