Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ (այդ խորհրդակությունները հաճախ կրկեսային ներկայացումների են նմանվում) Սարգսյան Հրաչը, որը ինքն իրեն հոգատար քաղաքապետ ներկայացնելու մոլուցքով է տառապում, հերթական կեղծ օրակարգն է առաջ քաշել՝ հիմա էլ կպնելով «ցեցոտած» գրքերի ջանին: «Երևանում պետք է հնացած գրքերի դուրսգրում իրականացնել։ Որոշ գրքեր այնքան են հնացել, որ լիքն են տարբեր վնասակար վիրուսներով ու սնկերով։ Սարգսյանի խոսքով՝ դրանցից պետք է շուտափույթ կերպով ազատվել։ Կան գրքեր, որոնք մեզ այլևս պետք չեն, և դրանք պետք է դուրս գրվեն»,-ասել է Հրաչիկը՝ հրահանգելով գրքերը մարզերում տարածելուց ձեռնպահ մնալ. անպետք գրքերը ոչ մեկին նվիրել պետք չէ»:

Գրքերը, իհարկե, լավ բան են ու ընկած են մարդկային քաղաքակրթության հիմքում: Բայց արդյոք հնամաշ գրկականության հարցն այն հա՞րցն է, որը արժե քննարկել քաղաքապետի մակարդակով՝ տեսախցիկների առաջ տրագիկոմիկ ներկայացում կազմակերելով այն էլ մի դեպքում, երբ քաղաքը կոլապսային իրավիճակում է, քննակման արժանի բազմաթիվ հարցեր կան, մարդիկ հազիվ ենք շնչում:

Հրաչիկի նպատակը պարզ է. ուզում է համոզել, որ ինչ-որ բան անում է, այնքան նրբանկատ է, որ ընթերցողների շնչառական ուղիների դարդն է և այլն: Այնինչ իրականում նման կեղծ օրակարգերի միջոցով քողարկվում է այն անգոծությունը, որի պատճառով կարող են նույնիսկ պայթյուններ լինել, մարդիկ զոհվել և այլն:

Կեղծ օրակարգերի առաջխաղացման երևույթը, իհարկե, չի սկսվում ու ավարտվում «հրաչիկանոցով» (քաղաքապետարանի նոր անվանումն է) միայն. ողջ քաղաքական էլիտան առավոտից երեկո զբաղված է հենց դրանով, որի նպատակը հնարավորինս անաղմուկ երկիրը հրո ճարակ դարձնելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել