Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում` 1,5 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում` 1000 քմ, Արզնի գյուղի թռչնաֆաբրիկայի մոտակայքում գտնվող եգիպտացորենի այգում` 1500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին` 500 քմ, Կապան-Կովսական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին` 4000 քմ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` 5 հա, Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում` 100 քմ, Մելքումովի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում` 500 քմ, Ֆանարջյան փողոցի թիվ 76 տան բակում` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել