1in.am-ը գրում է.
«Խոսենք Հարավային Կովկասի ֆիլմերի մասին» (CAUCADOC) նախագիծը հավաքում է տարածաշրջանի մասին ստեղծագործական և փաստագրական ֆիլմեր՝ առցանց կատալոգ կազմելու համար: Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնը:
Կատալոգը կդառնա տվյալների բազա պրոդյուսերական ընկերությունների, տեղի և միջազգային հեռուստաընկերությունների և փառատոների կազմակերպիչների համար: Այն կնպաստի շփումների հաստատմանը և փոխանակմանը, փաստագրական ֆիլմի ոլորտում համատեղ արտադրությանը Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս:
Կատալոգում հայտնվելու համար պետք է ներկայացնել ստեղծագործական ֆիլմեր և նախագծեր, որոնք իրականացվել են Հարավային Կովկասում վերջին 5 տարիներին: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը: