Երկու օր առաջ Ռուսաստանը բողոքի նոտա հղեց Հայաստանին՝ հայկական տեղեկատվական տիրույթում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը ռուսական կառույցների մեղսակից լինելու մասին տարածվող մեղադրանքների մասով։ Երեկ ռուսական կողմը հիշեցրեց, որ Հայաստանից դեռ պատասխան չեն ստացել և սպասում են։ Այսօր արդեն մերձիշխանական որոշ անհատներ, իբր սեփական նախաձեռնությամբ, սկսեցին ֆլեշ մոբ անել, իշխանության ֆեյքաբուծարանն էլ լծվեց դրանց տարածմանը, և ինչպես սրանք են հպարտանում ասելով` Ռուսաստանի «պորտը» տեղը դնել։
Հիմա ակնհայտը հերթով կամ ինչպես «դասականը» կասեր փաստ համար.
1. Ռուսները ֆիքսել են այն անձանց գրառումները, որոնք հրապարակման պատրաստի տեքստեր են ստանում իշխանությունից և տարածվում ֆեյքաբուծարանների կողմից։ Որպես կանոն նշված տարածողները քողարկվում են արևմտամետի դիմակով։ Արդյունքում դիմակները պատռեցին։
2. Նիկոլները որոշեցին շուստրիություն անել, ժամանակ ձգել կամ փորձել չպատասխանել, սեփական կեղտոտ քարոզչական գրոհը գցել արևմուտքի գրպանը, բայց գցեցին ոտքերին։
3. Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների մակարդակն այնքան է ընկել, որ ահաբեկչության կազմակերպման մեղադրանքի և բողոքի նոտաների են հասել։
Հ.Գ. Ականատեսն ենք Ռուսաստանի գործընկեր Նիկոլի նիկոլիզմի հերթական դրսևորմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/pfbid02ppPayA7NUicBifVBGmvAXGLo8ZDD8oEUbrpy89US2Qd5BBRMctEhyshSYqcg2WDUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել