Բրյուս Լիի մասին թերևս բոլորն են լավատեղյակ, ու չնայած նրա վաղաժամ մահվանը` նա իր անհավանական ֆիզիկական ու մարտական կարողություններով շարունակում է մինչ այժմ էլ զարմացնել մարդկանց: Այս հոդվածում ներկայացնում ենք Բրյուս Լիի անհավանական կարողությունները, որոնք ապացուցում են, որ նա գերմարդ էր:
10. Վիշապի դրոշը

Բրյուս Լին ուղղակի պաշտում էր ֆիթնեսը: Ըստ նրա այրի Լինդա Լիի` Բրյուս Լին անընդմեջ ֆիզիկական վարժություններ էր անում ու անընհատ պարապում նույնիսկ հեռուստացույց դիտելիս: Իսկ ամենաշատը Լին ուշադրություն էր դարձնում իրանի ու ստամոքսի, որովայնի մկանների զարգացմանը, քանի որ նա հավատացած էր, որ դրանք մարտական բոլոր շարժումների ժամանակ օգտագործվում են, և հետևաբար շատ կարևոր է դրանց ամուր ու ճկուն լինելը մարտական արվեստում: Նա նույնիսկ հատուկ վարժություն է ստեղծել մարմնի այդ հատվածը մարզելու համար: Այն բավականին բարդ է և կոչվում է «Վիշապի դրոշ» (տես նկարը): Նրա այս վարժությունը հնարավոր է, որ տեսել եք Ստալոնեի կատարմամբ «Ռոքի 4» ֆիլմում: Սակայն Լին այս վարժությունը կարողանում էր կատարել միայն ուսերով հենվելով նստարանի ծայրին, այնպես, որ նրա մարմինը ուղիղ հորիզոնական դիրք էր ընդունում հատակին:
9. Չինական փայտիկներով բրնձի հատիկներ էր բռնում օդում

Եթե դիտել եք «Կարատեիստ երեխան» (Karate Kid) ֆիլմը, կհիշեք այն տեսարանը, երբ Պեթ Մորիտան չինական փայտիկներով ճանճ է բռնում: Բրյուս Լին այդ հնարքը հեշտությամբ էր կատարում: Նա իր ռեֆլեքսային կարողությունները մարզելու համար բրնձի հատիկներ էր նետում օդ և այնուհետև փորձում դրանք բռնել չինական փայտիկներով:
8. Նա չափազանց ուժեղ էր սովորական ծանր մարտական պարապմունքի համար նախատեսված պարկով մարզվելու համար

Բրյուս Լին մարզվում էր հատուկ պատվերով պատրաստված մարզասարքերով, որոնք իր համար նախագծում ու պատրաստում էր նրա մտերիմ ընկեր Ջեյմս Լին: Իսկ նրա մարզական պարկը առանձնանում էր իր հսկայական չափերով ու քաշով: Այսպես, հասարակ պարկերը կշռում են միջինը 32 կգ, որոշ դեպքերում այն կարող է հասնել մինչև 68 կգ-ի, սակայն Լիի մարզական պարկը 136 կգ էր կշռում, և դրա մեջ մետաղ էր լցված: Նա օգտագործում էր այսպիսի պարկեր, քանի որ բառացիորեն չէր կարողանում օգտագործել դրանից ավելի թեթևը առանց այն կոտրելու կամ պատտռելու:
7. Մեկ մատով հրում գետնից և մեկ ձեռքով ձգումներ

Որքա՞ն կարող եք կատարել հրում գետնից վարժությունը: Դե իսկ ինչ վերաբերում է Լիին, հայտնի է, որ երիտասարդ հասակում նա սիրում էր աչքի ընկնել իր պարապմունքների ընթացքում, և նրա սիրած հնարքներից էր այն մեկ մատով իրականացնելը: Այո, հենց մեկ մատով, և նա սիրում էր կատարել` ի ցույց դնելով իր անհավանական ուժն ու կարողությունները:
Սակայն Բրյուսի հսկայական ուժը չէր սահմանափակվում իր մատներով միայն, նա նաև կարողանում էր մեկ ձեռքով ձգումներ կատարել: Որոշ մարդիկ նույնիսկ նշում են, որ նա կարողացեել է 50 այդպիսի ձգումներ անել ընդամենը մեկ ձեռքով: Հնարավոր է, որ այս հնարքը այլ մարդիկ էլ կարողանան կատարել, սակայն Բրյուսն այն անոււմ էր առանց հատուկ ջանքերի, շատ հեշտությամբ:
6. Հարված մեկ մատնաչափ հեռավորությունից

Բրյուս Լին այնքան ուժ ուներ իր բազուկներում, որ կարող էր հասուն տղամարդուն գետին տապալել մեկ մատնաչափից էլ կարճ հեռավորությունից: Սա այնքան տպավորիչ էր, որ նույնիսկ դրդել է գիտնականներին ուսումնասիրել մարտական արվեստով զբաղվող մարտիկների ուղեղը` պարզելու, թե ինչպես է դա հնարավոր:
Լիի այս հնարքը նույնիսկ տեսագրվել է, և դուք այն կարող եք դիտել ստորև:
5. Նրան հնարավոր չէր հարվածել

Բրյուս Լին, մեծ աստղ ու մեծ մարտիկ լինելով հանդերձ, շատ ժամանակ նաև ներգրավվում էր փողոցային մարտերի մեջ: Իհարկե, այս մարտերը ի վերջո նույն ավարտն էին ունենում. Բրյուսը բոլորին գետին էր տապալում: Իր կյանքի ընթացքում Լին միայն երեք պաշտոնապես գրանցված մարտեր է ունեցել, և դրանցից ոչ մեկում նրա հակառակորդները չեն կաողացել նույնիսկ մեկ հարված հասցնել Լիին, քանի որ նա անհավանական արագություն ուներ:
4. Նա կարողանում էր ձեռքից մետաղադրամ խլել և դրա փոխարեն տեղադրել մեկ այլ մետաղադրամ

Լին արագության տպավորիչ դրսևորումներից մեկը ձեռքից մետաղադրամ խլելու և այն մեկ այլ մետաղադրամով փոխելու ունակությունն էր ու դրանից հետո մի քանի ոտնաչափ հեռավորության վրա կանգնելը` նշելով, որ այդ տվյալ մարդը փակի իր ափը հենց տեսնի, որ ինքը շարժվում է:
Նկատելով Լիի շարժումը` դուք, արագ փակելով ձեր ձեռքը, կուրախանայիք` ձեր ափում զգալով մետաղադրամը, սակայն շուտով կհիասթափվեիք` տեսնելով, որ ձեր ձեռքում այլ մետաղադրամ էր:
3. Իր ժամանակի տեսագրող սարքերի համար նա չափազանց արագ էր, որպեսզի դրանք կարողանային նկարահանել նրան

Միգուցե լսած լինեք այն մասին, ոոր Լիի արագությունը թույլ չէր տալիս իր ժամանակի տեսախցիկներին տեսագրել նրա մարտական հնարքները և հաճախ ստիպված էին լինում դանդաղեցնել կադրը: Սակայն թերևս չգիտեք ամենահետաքրքիրը: Երբ առաջին անգամ այս խնդիրն առաջացավ, տեսախցիկներում երևում էր միայն նրա հանգիստ կանգնած վիճակը և նրա հակառակորդների վայր ընկնելը: Իսկ երբ նրան խնդրում են, որպեսզի ավելի դանդաղ կատարի, նա դանդաղ կատարած հնարքները տեսագրվում են որպես աղոտ ստվեր:
2. Մի անգամ ափով հարվածելով նա մի տղայի ուսը տեղից գցում է

Ինչպես ավելի շուտ նշեցինք, Բրյուս Լին հատուկ մարզասարքերով էր մարզվում, քանի որ նրա ահռելի ուժի համար սովորականները թույլ էին:
Այսպես, մի անգամ պարապմունքի ժամանակ մարտիկներին մարզելիս նա ափով «թեթևակի» հարվածում է նրանցից մեկի ուսին, որի հետևանքով այդ տղայի ուսը տեղից դուրս է ընկնում:
1. Ոտքի հարվածով նա բառացիորեն օդ էր թռցնում մարդկանց

Իր ամբողջ ուժը նա երբեք ի ցույց չէր դնում, քանի որ, ինչպես ցույց տվեցինք ավելի վաղ նշված կետերում, միայն մոտ կանգնելով ինչ-որ մեկին նա կարող էր վնասել նրան:
Այնուամենայնիվ, Բրյուս Լին մի հնարք ուներ, որ նա սիրում էր կատարել:
Նա սիրում էր խնդրել պահել իր «հարվածի վահանը», որպեսզի կարողանար ոտքով հարվածել դրանց: Նրա հարվածի ուժգնությունը կարող էր մարդկանց նույնիսկ օդ շպրտել:



