«Սուրմալուի» ողբերգությունը՝ զուգահեռվող այլևս անհաշվելի դարձած կեղծ ահազանգերով ու խաբուսիկ դագնապներով՝ այստեղ-այնտեղ տեղադրված ռումբերի մասին, բացասական տեղեկատվական դաշտի հորձանուտն է նետել ողջ Հայաստանը՝ բոլորի ուշադրությունը կենտրոնացնելով բացառապես մեկ ուղղությամբ. հանրութան թիվ մեկ խնդիրն է դարձել ներքին արհեստածին ճգնաժամի վերապրումը:

Իշխանություններն իրենց հերթին անում են ամեն ինչ՝ երկրում կեղծ օրակարգեր գեներացնելու ու դրանց ուղղությամբ հանրության ուշադրությունը շեղելու համար. նախ՝ այդպես հեշետ է աշխատել, ապա՝ հեշտ է կառավարել: Մինչդեռ նույն այս ընթացքում Հայաստանի ու Արցախի հետ տեղի են ունենում ու դեռ ունենալու են դարակազմիկ իրադարձություններ, որոնք երբեք ու երբեք տեղի չէին ունենա, եթե իշխանւթյունները պատասխանատու վարք դրսևորեին, պետական մտածողություն ունենային ու մի քիչ մարդ լինեին:

Այլ կերպ ասած՝ ներհայաստանյան ներկայիս խուճապային մթնոլորտը, երբ մարդն ամեն օր այլևս արթնանում է օրը ֆիզիկապես գլորելու անհաստատ հույսով, ձեռնտու է բացառապես Նիկոլին ու թուրքերին. այս իրավիճակում շարքային հայաստանցու համար մի կողմից՝ մի տեսակ այլևս անկարևոր է դառնում Արցախը, մյուս կողմից՝ պայքարի ոգին է նահանջում՝ իր տեղը զիջելով նախամարդկային ու նախաքաղաքակրթական բնազդներին, որի հորձանուտում երկար մնալը կարող է անդառնալի հարված դառնալ՝ պետականությանտ՝ դյուրացնելով թշնամու գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել