Azatutyun.am-ը գրում է․

«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։

Նախօրեին առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում 2021-ի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել։

Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում, այսօր միայն հերքեց տեսչական մարմնի հայտարարությունը՝ արագ անջատելով հեռախոսը։ «Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», - ասաց Մադաթովան։

Ավելի քան 3 հազար քառակուսի մետր մակերեսով տոնավաճառում քաղաքաշինական և հակահրդեհային կանոնների շուրջ 20 խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը «Սուրմալու»-ի ղեկավարությանը ժամանակ էր տվել մինչև նախորդ տարեվերջ։ Դրանից հետո նոր ստուգում չէր իրականացվել։

Մահաբեր պայթյունից երեք օր անց էլ տոնավաճառի ղեկավարությունը դեռ չի հարցաքննվել, փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել