Երեկ ռադիո «Վեմ»-ով հաղորդում էր, քննարկում էին այսպես կոչված խտրականությունը, գենդեր-մենդերը: Էդ դարդերով տապակվող իրեն իգական գենդերի հետ ասոցացնող մեկը (կին բառը չեմ գրում, որ՛տև էդ օրենքը տեղով շառ ա, եվրադատարաններ-բան չընկնենք, էլի) հայտարարեց, որ դպրոցներում հիմա էլ գենդերային խտրականություն է քարոզվում: Այսինքն` դպրոցներում ընդունված է, որ տղամարդիկ ավելի խելացի են, բան:
Ես` որպես Եվայի ցեղի ներկայացուցիչ, որոշեցի էստեղ հայտարարեմ, որ ես սկի չեմ նեղվում էդ փաստից: Ավելին, համաձայն եմ, որ տղամարդիկ ավելի խելացի են: Նրանք ունեն աստվածատուր, իմա՝ ի բնե, ի ծնե, խելք, որի շնորհիվ նրանք ավելի լավ գիտնականներ են, ավելի լավ ինժեներներ, ծրագրավորողներ, գյուտարարներ, ռազմավարներ, ճարտարապետներ (Շուռը չնեղանա, հանկարծ) և այլն, և այլն: Ինչպես նաև ֆիզիկապես ուժեղ են և նորմալ մայրեր (էս հատուկ գենդերիստ էգերի համար եմ շեշտում) ունենալու և ճիշտ դաստիարակություն ստանալու դեպքում իրենց ուժը կարող են օգտագործել հօգուտ և ի բարօրություն և ոչ թե ի վնաս իրենց կանանց, երեխաների, ընտանիքի, հասարակության, հայրենիքի, բնության և մարդկության:
Հա, մեկ էլ, էն, որ ես կիսակատակ-կիսալուրջ ասում էի, որ հեսա «տղա ես, հո՞ աղջիկ չես»-ը comme-il-faut չի լինելու, որոշ «խելամիտներ» վրաս խնդացան, մոլ կոմպլեքսավոր լինելու նշան է նման բան մտածելը: Մինչդեռ էդ նույն հաղորդման մեջ էդ նույն կինը (??-է էս հարցականները հատուկ եվրադատարանում ապացույց ունենալու մոմենտն են) վրդովված շարունակեց, որ դպրոցներում ասում են՝ բա դու տղա ես, հո աղջիկ չես, etc:
Տենց էլի:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/655782.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել